Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ճանաչենք ուրիշի մշակույթը»

«Ճանաչենք ուրիշի մշակույթը»
21.10.2013 | 16:58

Երևանում ընթացող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովի ժամանակ ԵԽ Միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ Ժան-Մարի Հեյդը նշեց, որ Եվրոպան շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում տնտեսական ճգնաժամը: Շատ մարդիկ, լինելով գործազուրկ, ըստ Հեյդի, միանգամից դուրս են մղվում հասարակությունից: Դա էլ պարարտ հող է դառնում այլատյացության և անհանդուրժողականության սերմանման համար:

Ժան-Մարի Հեյդը ասաց, որ հրաշք լուծումներ չեն լինում: Ըստ նրա՝ պետք է ճանաչել ուրիշի մշակույթը, հասկանալ, թե ով է այդ ուրիշը և երկխոսել նրա հետ:

«Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր միացյալ արժեքները: Հանդուրժողականությունը միայն բավարար չէ: Մենք պետք է հասկանանք, թե ինչ չափով ենք ընդունում այդ ուրիշին: Միայն հարգանքն է, որ կարող է առաջ բերել համակեցություն: Պետք է ուրիշին հնարավորություն տալ, որ նրա մեջ արթնանա հետաքրքրություն քո արժեքների նկատմամբ: Յուրաքանչյուր ազատություն գալիս է սոցիալական դրվածքից»,- ասաց Ժան-Մարի Հեյդը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ